24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ի ակտիվիստը` հեռացված, փաստաբանի դեմ էլ` կարգապահական վարույթ

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը  այսօր հետաձգվեց մինչեւ փետրվարի 7-ը:

ՀԱԿ չորս ակտիվիստները մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ ՝ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառվել էր սանկցիա` հեռացնելով դատարանի դահլիճից: Այսօրվա նիստում դատավորը հայտարարեց, որ սանկցիան “ժամային առումով” շարունակվում է, ինչին հետեւեց փաստաբան Վահե Գրիգորյանի առարկությունը, թե “դատարանը չի կարող անորոշ ժամային ակցիա” կիրառել:

Ի դեպ, դատավորը նաեւ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ փաստաբանական պալատ`փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Փաստաբանը հայտարարեց, որ անկախ դատարանի որոշումից պաշտպանական կողմը արդյունավետ աշխատանքի կողմնակից է եւ ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի, միաժամանակ անհրաժեշտ է իր պաշտպանյալի հետ խոհրդակցել:

15 րոպե ընդմիջումից հետո Վահե Գրիգորյանը միջնորդեց 2 օրով դատական նիստը հետաձգեն եւ նրան տրամադրվեն նախորդ դատական նիստի ձայնագրությունները: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ