23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի նախարարները կողմ են, պատգամավորները՝ դե՞մ

“Ես ամբիոնից էլ հայտարարեցի, որ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի երկու ձեւ կա` օրենսդրական նախաձեռնությունը եւ քաղաքական կամքը: Այն, որ  քաղաքական մեծամասնությունը` նախագահի գլխավորությամբ, ունի քաղաքական կամք, երեւում է այն օրենսդրական բարեփոխումներից, որոնք իրականացվում են”,-  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով  կառավարության ներկայացրած “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծի քվեարկությանը, ասել է ԱԺ փոխնախագա Էդուարդ Շարմազանովը ու հավելել, որ նախագիծն ընդամենը նպատակ ունի ավելի հրապարակային դարձնել ֆինանսական շրջանառությունը:

Հիշեցնենք, որ  հակակոռուպցիոն բնույթ ունեցող նախագծի քվեարկությանը ԱԺ ԲՀԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները չքվեարկեցին, իսկ ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց, ինչ արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ չանցավ:

“Մենք հստակ տեսանք, թե  ով է խոսքով պայքարում, ով` գործով“,- Henaran.am-ի հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ խորհրդարանում նման դեպքերում սովորաբար նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ երկրորդ եւ երրորդ ընթերցումներում քաղաքական ուժերը հանդես են եկել իրենց դիտողություններով ու առաջարկություններով:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք կարելի է միտումնավոր համարել  կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ի բոյկոտը, Էդուարդ Շարմազանովն ասաց. ”Հանրապետականը”, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միտումներով չի գնում, “Հանրապետականը” ուղիղ է գնում եւ արմատական բարեփոխումներով պայքարելու է բոլոր վատ երեւույթների դեմ:  ԱԺ-ում կա կոճակ, որով մարդիկ ներկայացնում են իրենց վերաբերմունքը ”:

 Henaran.am-ի մյուս դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակն արդյո՞ք խոսում է այն մասին, որ կոալիցիան ճեղքվեց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.”Նախ ուզում եմ ասել, որ որեւէ կոալիցիա հավերժ չէ եւ ինքնապատակ գոյություն չունի: Ես մի բան կարող եմ արձանագրել, որ  մեր կոալիցիոն գործընկերների կոալիցիոն նախարարները կառավարության նիստին կողմ են քվեարկել այս որոշմանը”:

Օրինագծի քվեարկության շուրջ  Henaran.am-ը զրուցել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության  քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: Նրա խոսքով, ԲՀԿ-ն իր դիրքորոշումը հայտնել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում , իսկ խմբակցությունն այսօրվա նիստին որոշե լէ  չքվեարկել նախագիծը:

“ Մեր քվեարկության տակ որեւէ  քաղաքական ենթատեքստ փնտրել պետք  չէ, չկա այդպիսի բան: Այս քվեարկության տակ զուտ բովանդակային ենթատեքստ է պետք փնտրել: Այն տպավորությունը, թե մենք ինչ-որ քաղաքական ենթատեքստեր ենք փնտրում քննարկումը բախումների դաշտ տեղափոխելու համար, ճշմարիտ չէ ”,-ասաց Արամ Սաֆարյանը:

Մեզ հետ զրույցում Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահը ձայն չի տվել ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին, որպեսզի վերջինս ներկայացննի խմբակցության տեսակետները:  Նա հավելեց, որ ԲՀԿ-ն դեմ չէ սկզբունքին, բայց օրինագծի տեխնիկական կատարումը համարում է թերի.

“Մենք կարծում ենք, որ այս օրինագիծն ուղղված է  բանկային գործառույթների ավելացմանը եւ բիզնես գործունեությամբ զբաղվող մարդկանց բոլորին մղելու դեպի բանկերը: Մենք կարծում ենք, որ սա վաղաժամ է եւ բանկերի դիրքերը մեծացնելուն ուղղված քայլ է:

Բացարձակապես համաձայն չենք  այն հայտարարություններին, թե այս նախագիծը չքվեարկելով՝ ԲՀԿ-ն սատարում է կոռուպցիայի ծաղկմանը: Սա լուրջ չէ”,-ասաց Արամ Սաֆարյանը:

Մեր դիտարկմանը, թե  ստեղծված  իրավիճակը տեսնելով` նիստին հետեւող լրագրողները բացականչեցին, թե կոալիցիան ճեղքվեց, Արամ Սաֆարյանն ասաց. ”Ինչո՞ւ այդ բանը չէին ասում այն ժամանակ, երբ անցյալ եւ նախանցյալ տարի մենք երկու առիթով դեմ ենք քվեարկել: Ես կարծում եմ, որ լրագրողների շրջանում շատ մեծ ցանկություն կա ամեն ինչ վերածելու աժիոտաժի, որովհետեւ դա նրանց աշխատանքն է”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ