15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավշարի Արայիկի հետ չհամեմատվե՞ն

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ  Մինասյանը հոգնել է պատգամավորի աշխատանքից:  “Պատգամավորի աշխատանքը դժվար, դառը եւ հոգնեցուցիչ աշխատանք է , եթե ուզում ես իսկապես պատգամավորական գործունեությամբ զբաղվել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ պլաններ ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը:

ՀՅԴ-ական պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե մեծամասնական ընտրակարգով ՀՅԴ-ն առաջադրումներ կանի՞, թե ոչ: Հարցը, Արծվիկ Մինասյանի խոսքով, Գերագույն մարմինը քննարկում է: Henaran.am-ն Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ՀՅԴ համամասնական ցուցակում գործարար պատգամավորներ կլինե՞ն:

“Գործարարության հասկացության սահմանման եւ մեր չակերտավոր գործարար պատգամավորների միջեւ հավասարության նշան դնելը ճիշտ չէ”,- Henaran.am-ի հարցին պատասխանեց Արծվիկ Մինասյանն ու հավելեց.”Ես շատ ուրախ կլինեի, որ մյուս խմբակցությունների գործարար պատգամավորները թեկուզ ձգտեին նմանվել օրինակ նույն Արայիկ Գրիգորյանին /Ավշարի Արայիկ/, որի մասին խոսվում է, բայց , ցավոք, այդպես չէ եւ թացն ու չորը հաճախ խառնվում է իրար”:

Արծվիկ Մինասյանը հավաստիացրեց, որ ինչ որոշում էլ որ կայացնի ՀՅԴ-ն, դա անպայման կհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքի տառին ու ոգուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ