24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է սպասվում Մարգարին

ՃՈ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյան եւ պետական մեղադրող Հարություն Հարությունյան

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննություն երեկվանից թեւակոխել է նոր փուլ:

Վկաների հարցաքննության ավարտից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անցավ ամբաստանյալների ցուցմունքներին:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Սակայն ամբաստանյալ Սամվել Մախմուրյանն ասաց, որ ցուցմունք տալու պատրաստ չէ, եւ պաշտպանի կարիք ունի: Դատավորը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 14-ը:

Հետաքրքիր է սակայն, որ դատավարության սկսվելուց` հունվարի 9-ից մինչեւ օրս կայացած նիստերում տուժողը` ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը դեռեւս պահանջներ ամբաստանյալներին, մասնավորապես Մ. Օհանյանին չի ներկայացրել:

Հակառակը ակտիվ է պետական մեղադրողը` Հարություն Հարությունյանը, որն ամեն կերպ փորձում էր վկաներից` Մարգար Օհանյանի դեմ ցուցմունք “կորզել”: Սակայն բացի մեկ-երկու վկայից, բոլորը դատարանում հայատարարեցին, որ բենզինը պակաս ստացել են Ստեփան Կարախանյանից եւ ՃՈ նախկին պետին դրա մասին տեղյակ չեն պահել: Ընդ որում, բոլոր վկաներն էլ նշեցին, որ վառելիքի պակասը չի խաթարել ՃՈ աշխատանքը:

Նկատենք նաեւ, որ վերջին երկու նիստերին ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը անտրամադիր է: Henaran.am-ի տեղեկություններով, նրան խոստացել էին ազատել, սակայն վերջին օրերին կարծես դիրքորոշումը փոխվել է:

Այնուամենայնիվ, Մ. Օհանյանը երեկ լրագրողներին ասաց, որ միջնորդություն է ներկայացնելու դատարանին` իր խափանման միջոցը փոխելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ