23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլեւս չեն լինելու. Տիգրան Սարգսյան

“ՀՀԿ համամասնական ցուցակում ձեռներեցներ չեն լինելու: Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլեւս չեն լինելու եւ այդ քաղաքական դիրքորոշումը հանրապետության նախագահը հստակ հայտնել է եւ այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք՛՛,-հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով այս մասին հանրապետության նախագահի արած հայտարարությունները կյանքի կոչելու մասին լրագրողների հարցին եւ այն դիտարկմանը, թե, այսուհանդերձ, մամուլի վերջին հրապարակումները հակառակի մասին են խոսում:

Լրագրողների հարցին, թե ՀՀԿի- աջակցությամբ արդյոք գործարարները կանցնեն խորհրդարան մեծամասնական ընտրակարգով, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.”Այսօրվա դրությամբ դեռեւս վաղաժամ է այդ հարցի պատասխանը տալ, քանի որ մենք դեռեւս չգիտենք, թե որ տարածքում ով է առաջադրվելու, որովհետեւ դա կարող է  լինել ոչ միայն ՀՀԿ-ի ցանկությունը, այլեւ մեր քաղաքացիների եւ օրենքի շրջանակներում նրանք կարող են առաջադրվել”:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ այս  հարցի պատասխանը կտրվի, երբ պարզ կլինեն առաջադրումները: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե վարչապետը եւ ԱԺ նախկին նախագահը ՀՀԿ ցուցակներում, այսպես ասած քվոտա ունեն, թե ով որքան մարդ կարող է ներառել ցուցակներում:

Այս հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց.”Ես քվոտա չունեմ ոչ մի ցուցակում: Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում”: Վարչապետը, պատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք քննարկվել է Արամ Անանյանի` իր խոսնակի պատգամավոր դառնալու հարցը:

Տիգրան Սարգսյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել իր կողքին կանգնած Արամ Անանյանին: Վերջինս նշեց, որ այդ մասին առաջին անգամ է լսում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ