24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թեղուտի պաշտպանները ՀՀ վարչապետից պահանջում են…

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը  այլ նախաձեռնությունների, կազմակերպություններ ու անհատների հետ համատեղ դիմում-պահանջ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.’’ Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան տրամադրվել է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ ազգային օրենսդրության կոպիտ խախտումներով: Իրավախախտումներն իրականացվել են պետական մի շարք կառույցների կողմից` ՀՀ կառավարություն, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն (այժմ` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն), բնապահպանության նախարարություն: Այդ խախտումների փաստն արձանագրված է ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի կողմից:

Իրավունքի խախտման փաստը հաստատվել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի (հետայսու` Օրհուսի կոմիտե) 18.01.2011թ. որոշմամբ, որտեղ ուղղակիորեն նշված է, որ պետությունը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի իրականացումը` խախտելով Կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Իրավախախտման փաստն արձանագրվել է նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամների կողմից` 25.01.2012թ.  44 անդամներ ստորագրել են հռչակագիր, որով ՀՀ կառավարությանը պահանջ է ներկայացվում Թեղուտի հանքի շահագործման համար հիմք ծառայող բոլոր փաստաթղթերը ճանաչվեն անվավեր: Պահանջում ենք անհապաղ`

1. Ամբողջությամբ անվավեր ճանաչել 2001 թվականի փետրվարի 8-ին’Արմենիան Քափըր Փրոգրամ’ ՓԲ ընկերությանը տրված` Թեղուտի հանքի շահագործման թիվ ՀՎ-ՄՇ-13/33 լիցենզիան:

2. Ամբողջությամբ անվավեր ճանաչել 23.03.2004 թվականին ‘Արմենիան Քափըր Փրոգրամ’ ՓԲ ընկերությանը տրված` Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՎ-Լ-14/90 հատուկ լիցենզիան:

3. Ամբողջությամբ անվավեր ճանաչել 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ‘Արմենիան Քափըր Փրոգրամ’ ՓԲ ընկերությանը տրված` Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 21 հատուկ լիցենզիան:

4. Հաստատել ‘Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին’ ՀՀ Կառավարության 01.11.2007 թվականի թիվ 1278-Ն որոշման առոչինչ լինելը:

5. Հաստատել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 03.04.2006 թվականին հաստատված` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-31 դրական եզրակացության եւ ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 07.11.2006 թվականին հաստատված` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-135 դրական եզրակացության առոչինչ լինելը:

6. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրվելիք, ինչպես նաեւ այլ միջոցներով ամբողջությամբ վերականգնել անօրինական կարգով տրված վարչական ակտերի հետեւանքով Թեղուտի էկոհամակարգին պատճառված վնասը:

7. Թեղուտի բնառեսուրսային պայմաններին համարժեք կերպով իրականացնել ՀՀ կառավարության ‘Հյուսիսային դարպաս’ զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 01 հոկտեմբերի 2009 թվականի 1222-Ն որոշմամբ սահմանված տարածքի մեջ ներառել Թեղուտ եւ Շնող համայնքները: Գործնական քայլեր ձեռնարկել զբոսաշրջային կենտրոնի ծրագրերի մշակման եւ իրականացման, դրա համար ներդրումների (պետական եւ մասնավոր) չափն ու կարգը սահմանող պլանի մշակման համար:

8. Թեղուտի տարածքի բնառեսուրսային հնարավորություններին համարժեք` մշակել էկոլոգիապես մաքուր տնտեսական զարգացման ծրագրեր’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ