28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը` մարտական ընկեր. ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարի

Չնայած Երկրապահ կամավորականների  միության/ԵԿՄ/ պատասխանատու դեմքերը հայտարարում են, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, բայց նրա շուրջ միշտ էլ քաղաքական կրքերը զարգանում են, հատկապես նախընտրական փուլում :

Անցած անգամ կրքերը ավելի քան շիկացած էին գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ: Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ը հանրահավաքներում  հայտարարում էր,  որ երկրապահներն իրենց կողմն են անցնելու եւ հենց այդ ժամանակ էլ  պառակտվեց ԵԿՄ-ն:

Չորս տարի առաջ` ԵԿՄ-ի 8-րդ համագումարին չմասնակցեց նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով,  ԵԿՄ-ի կռված տղաների խոսքով ` Մանվել Գրիգորյանի հացընկերն էր:

Ամեն դեպքում, այս անգամ  ԵԿՄ-ի քաղաքական համակրանքը պարզ է, թե  ում կողմը կլինի, եթե  հաշվի առնենք, որ համագումարին մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

“Երկրապահ կամավորականների  միության  համագումարին Սերժ Սարգսյանը կմասնակցի որպես երկրի նախագահ եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը:

Նրա խոսքով, ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, եւ պետք չէ սպասել որեւէ ուժերին սատարելու մասին հայտարարություն: Կուսակցություններին հատուկ հրավերներ չեն ուղարկվել:  Միայն հրավիրվել են  մոտ երեք տասնյակ մտավորականներ:

“Իհարկե, հատուկ հրավիրատոմս է  ուղարկվելու Վազգեն Սարսգյանի մայրիկին` Գրետա Սարգսյանին: Նա միշտ մասնակցում է  համագումարին”,-ասաց Վ. Վարդանյանը: Վերջինս նշեց, որ սպարապետի եղբայրները ԵԿՄ անդամ են:

“Արմեն  Սարգսյանը նույնիսկ ԵԿՄ վարչության անդամ է, եւ կարծում եմ այս անգամ էլ կընտրվի: Իսկ Արամ Սարգսյանը գուցե որպես պատվիրակ մասնակցի: ԵԿՄ  անդամներին հրավերքներ չեն ուղարկվում եւ ասեմ, որ ԵԿՄ-ն 30  հազարից ավելի անդամ ունի: Այդ անդամներից են տարածքային կառույցները ընտրում պատվիրակներ”,-ասաց Վարդանյանը:

Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ հարցազրույցին, ապա մամուլի պատասխանատուն նշեց, որ համագումարի օրը` փետրվարի 18-ին, Մանվել Գրիգորյանը անձամբ կպատասխանի բոլոր հետաքրքրող  հարցերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ