15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թող Արծվիկ Մինասյանն ասի, որ Աժ-ում ինձանից ավելի շատ է աշխատում. Հակոբ Հակոբյան

՛՛Այս տարիների ընթացքում իշխանությունները հասցրել են ուսումնասիրել  ընտրական գործընթացներում եղած բոլոր թերությունները, ահա ինչու նրանք հայտարարում են արդար ընտրություններ անցկացնելու կարևորության մասին՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

՛՛Իշխանությունը ձևավորվում է ժողովրդի քվեներով:Այն քաղաքական ուժը, որը  ձգտում է իշխանության՝ հանուն իշխանության, չի կարող երկար կյանք ունենալ՛՛,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ միայն ընդդիմության կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրություն պահանջելը սխալ է, պետք է լինի  ՛՛համամասնական ռեյտինգային՛՛ ընտրություն:

՛՛Իսկ ո՞վ է ներկայացնելու Հայաստանի տարածքները, չէ՞ որ մենք փոքրիկ պետություն ենք: Թող Արծվիկ Մինասյանը հայտարարի, որ ինձանից շատ է աշխատում, ես մեծամասնականով եմ անցել՛՛,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Ինչ վերաբերում է ցուցակներում ձեռներեցների ընդգրկվածությանը, ապա պատգամավորի կարծիքով՝ էթիկայի հանձնաժողովը կպարզի, թե ով է ձեռներեցը: Անդրադառնալով ԱԺ-ում  ՛՛Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին՛՛ օրինագծի տապալմանը, պատգամավորը նշեց, որ օրենքը ՀՀ-ում վերաբերում է բոլորին, այլ ոչ միայն ԲՀԿ-ին:

՛՛Եղել են քաղաքական քննարկումներ, ոչ մի առճակատւմ էլ չկա, և ես դեմ եմ առճակատմանը: Այդ օրենքը նպատակ ունի վերացնել կաշառքի աղբյուրները, և մենք միևնույն է՝ կընդունենք այդ օրենքը, եւ  այստեղ քաղաքական իմիտացիա չկա՛՛,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ