06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աժ-ում 2 մարդ կա տնտեսությունից հասկացող. Հրանտ Բագրատյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին: Նրա համոզմամբ`գյուղատնտեսության մեջ ոչ մի աճ էլ չկա, քանի որ այն, ինչ ներկայացվում է, սուտ հրապարակումներ են, օրինակ` ըստ նախկին վարչապետի` արտադրվել է 110 հազար տոննա խաղող, բայց հրապարակում են, թե արտադրվել է  220 հազար տոննա:

Հրանտ Բագրատյանը գտնում է, որ տնտեսության մեջ շարունակվում է հայտնի բլեֆների շարքը, մարդիկ երկրում պակասում են, իսկ գյուղմթերքների գինն աճում է 14 տոկոսով:

‘’Եթե Հայաստանում շուկայական հարաբերություններ լինեին, այլ ոչ` ’’նշանակովի բիզնես’’, ապա իրականում մեկ մեքենայի ապահովագրության գինը կլիներ շատ ավելի էժան` 9-9.5 հազար դրամ: Ինչու ապահովագրական վճարը չեն դարձնում պետական բյուջե կատարվող վճարում, տուրք’’,- իր զարմանքն արտահայտեց ՀՀ նախկին վարչապետը: Հրանտ Բագրատյանը անուններ չթվարկելով հանդերձ` կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում երկու մարդ կա տնտեսությունից հասկացող, բայց նրանք պարտավորված են ամեն մի անհեթեթություն  գովել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ