24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նա/Նե մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են

Հեռուստատեսային նյութ  անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Մրցանակակիրներն են`

Առաջին մրցանակ չի սահմանվել

Երկրորդ մրցանակ- Արման Սուլեյմանյան, Սիվիլնեթ,

Երրորդ մրցանակ- Անի Հակոբյան, 12TV

Երրորդ մրցանակ – Նատալյա Օսյան, Անկյուն + 3

Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են`

Առաջին մրցանակ- Լիանա Սիրունյան, ‘’Հայաստանի զրուցակից’’ թերթ, ‘’Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք…’’  նյութի համար

Երկրորդ մրցանակ- Արթուր Հովհաննիսյան, ‘’Հայացք’’ օրաթերթ, ‘’Փարիզյան սուրճի’’ սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից’’ նյութի համար

Երրորդ մրցանակ- Հռիփսիմե Ջեբեջյան, ‘’Առավոտ’’ օրաթերթ,’’Ստրուկը փախավ տիրոջից’’ նյութի համար

Առցանց կամ բլոգի հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 61 հեղինակ: Մրցանակակիրներն են`

Առաջին մրցանակ-Երանուհի Սողոյան, hetq.am, ‘’Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ.’’Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի’’ հոդվածի համար

Երկրորդ մրցանակ- Լուսինե Ավագյան, ankakh.com,  ‘’Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ’’ նյութի համար

Երրորդ մրցանակ- Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, ‘’Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին’’ նյութի համար

Երրորդ մրցանակ- Սառա Խոջոյան, Media Lab, ‘’Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում ‘’ նյութի համար

Սոցիալական և առևտրային գովազդ  անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել: Մրցանակակիրներն են`

Երկրորդ մրցանակ- Ստատուս Հոլդինգ ընկերություն

Երրորդ մրցանակ- Արտակարգ ալիք

Հատուկ մրցանակներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Անի Ասատրյան, Times Armenian, ‘’Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում’’ նյութի համար

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երկու մրցանակ ‘’Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը’’ թեմայով – Մարիաննա Գրիգորյան, Եվրասիանեթ, ‘’Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?’’ նյութի համար և Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, ’’Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք’’ հոդվածի համար

Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը ‘’Երեխայի առողջությունն առաջնային է’’ քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ –  Լենա Հովսեփյան, Report.am, ‘’Երեխան ապրի, թե ոչ` որոշում է մայրը’’ նյութի համար

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա ‘’Ուսանողական լավագույն աշխատանք’’ -Դիանա Բախշյան, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, ‘’Ու բացում եմ փակ դռները’’ նյութի համար

‘’Ֆեյսբուքցիների համակրանք’’ մրցանակ – Գրիգոր Երիցյան, ‘’Գենդերային խնդիրներ. որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար ՀՀ-ում’’ նյութի համար

ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարության շնորհակալագիր – Հետք թերթ

Անկախ ժյուրիի անդամներն են`

Նաիրա Սուլթանյան- Երևանում Բրիտանական դեսպանատուն

Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Ջեմմա Հասրաթյան – Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա

Լևոն Քալանթար- Ինտերնյուս ՀԿ

Աստղիկ Ավետիսյան-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս

Գնել Նալբանդյան – Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի անդամ

Henaran.am-ին հաղորդում են Նա/Նե մամուլի գրասենյակից

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ