28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Առաջ Հայաստան, առաջ Արամ… Կոտայքի մարզպետի տրամադրությունն այնքան լավ էր, որ պարեց /վիդեո/

Այսօր Հրազդանում` կենտրոնական հրապարակում ավարտվեց Հրազդանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզարշավը:

Երեկ, ՀԱԿ թեկնածու Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանը եզրափակեց քարոզչությունը` հայտարարելով, որ արդեն ինքն է քաղաքապետը:

ՀՀԿ թեկնածու,գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը առավել քան համեստ էր եւ իր ընտրողներից խնդրեց չորրորդ անգամ վստահել  իրեն:

Եթե երեկ Սասուն Միքայելյանի հանրահավաքում ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էին Երեւանից Հրազդան եկել սատարելու, ապա այսօր Հրազդանում էին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

“ՀՀԿ-ն երբեք ու երբեք ոչ մի դեպքում ընտրության չի գնում ըննդեմ գաղափարախոսության: Մենք գնում ենք հանուն գաղափարի,  հանուն հզորացման, հանուն ապագայի: Համոզված եմ, որ մեր ընտրությունները լինելու է ոչ թե ընդդեմ,այլ հանուն, որովհետեւ հանունի համար պայքարում են ուժեղները”,-ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ ՀՀԿ-ն պաշտպանում է  գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին:

” Առաջ Արամ,առաջ Հայաստան, դեպի հաղթանակ”,-հրազդանցիներին ոգեւորեց ԱԺ փոխնախագահը:

Հրազդանցիներին բացի հանրապետական լիդերներից ոգեւորելու էին եկել  նաեւ հայ աստղերը` Մհեր, Ռուզան Ավետիքյան, Աննա Խաչատրյան, Արսեն Գրիգորյան, Լելյա Սարիբեկյան եւ ուրիշներ: Ամեն ինչ այսպես ասած` հերթով-կարգով էր` ելույթներ, ապա երաժշտություն, լարվածություն չկար: Գուցե ցուրտն ու երաժշտությունը, կամ հաղթանակի հանդեպ վստահությունը ոգեշնչեցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, եւ նա պարեց:
http://youtu.be/g39ykfEbJic

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ