06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թող ունեցվածքը տան ժողովրդին եւ նոր գնան … Սերժ Սարգսյանի արձագանքը կտրուկ է եղել

Վերջին ամիսներին ոչ միայն լրագրողների, այլեւ առաջին հերթին քաղաքական գործիչների ու պատգամավոր մնալ կամ դառնալ ցանկացողների նախընտրական հետաքրքրությունների առանցքը կուսակցությունների համամասնական ցուցակներն են:

Մասնավորապես, իշխող “Հանրապետական”-ում արտաքուստ հանգստություն է, թեեւ նախընտրական կրքերը երբեմն որոշակի լարում են ստեղծում: Henaran.am- ին հասած տեղեկություններով, ՀՀԿ-ում առայժմ ոչ ոք չգիտի, թե ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի կամ կզբաղեցնի՞ արդյոք:

Պատգամավորական մանդատի հավակնորդներից ոմանք փորձում են իրենց “ճակատագիրը” ճշտել` կլինե՞ն պատգամավոր, թե՞ ոչ, ուրիշները բանագնացներ են ուղարկում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` նրա “դաբրո“-ն ստանալու:

Վերջերս նման մի բանագնաց ցանկացել է գործարարներից մեկի համար բարեխոսել` տեղ ապահովել ՀՀԿ համամասնական ցուցակում, բայց “միջնորդությունը” ցանկալի արդյունք չի տվել: Սերժ Սարգսյանի արձագանքը բավականին կտրուկ է եղել:

Նախագահը հայտարարել է, որ եթե որեւէ գործարար ցանկանում է ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ ունենալ, թող սեփականությունը հանձնի պետությանը ու շեշտել է, որ ոչ մի գործարար համամասնական ընտրակարգով չի մտնելու խորհրդարան, իսկ եթե շատ են ցանկանում, թող ունեցվածքը հանձնեն ժողովրդին կամ պետությանը եւ նոր գնան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ