22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր եղեք եւ կհաղթեք. Հրանտ Մաթեւոսյանը 77 տարեկան է /վիդեո/

– Ի՞նչ խենթություններ ունեք:
– Խենթություններ չունեմ, ինքնավերահսկումը միշտ կա. խենթերին չեմ սիրում:
Ձեր արտաքինը Ձեզ դո՞ւր է գալիս:
– Իմ արտաքինը ինձ դուր չի եկել: Դրա համար էլ այն փորձել եմ սրբագրել գրականությամբ:
Ձեր կյանքում եղե՞լ է որեւէ ցնցող դեպք:
– Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետեւ արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է:
Դուք երջանի՞կ մարդ եք:
– Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ:
Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը:
– Եթե քաջ եղած լինեի, պետք է որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում՝ որպես մահից խուսափող մարդ…

Սա մի հատված է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի “Ինքնանկարից”:

Փետրվարի 12-ը նրա ծննդյան օրն է:  Հրանտ Մաթեւոսյանը 77 տարեկան է։ Ծնվել է Լոռու Ահնիձոր գյուղում, որի անունով ակնարկն էլ դարձավ հեղինակի առաջին տպագիր գործն ու մեծ աղմուկ բարձրացրեց,  քանի որ  գյուղական կյանքի պարզ պատկերներով հեղինկաը փորձում էր խոսել իր ժամանակի խնդիրների մասին։

Նրա լոռեցի  հերոսները հաճախ դժվար բնավորության տեր մարդիկ են, ովքեր բարդացնում են ոչ միայն իրենց , այլեւ շրջապատող մարդկանց կյանքը։ Բայց այդ մարդկանց միջոցով է  շենանում երկիրը։

“Կարողացեք Տեր լինել. տեր եղեք ձեր տանը, ձեր ընտանիքին, ձեր երկրին։ Ի վերջո՝ տեր եղեք ինքներդ ձեզ ու Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ