26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագիրը քննարկեց ալավերդցիների հետ /ֆոտո/

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի շուրջ քննարկումները շարունակվել են Ալավերդիում` կուսակցության ակտիվի, տեղի մտավորականության և ակտիվ հասարակական զանգվածի հետ:

Վարչապետը ներկայացրել է տնտեսության, մասնավորապես, արդյունաբերության, սոցիալական ոլորտներում, կրթության, առողջապահության բնագավառներում, տարածքային համաչափ զարգացմանը, կառավարման և այլ համակարգերում նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները:

“Մենք պարտավոր ենք իրականացնել փոփոխություններ, որոնք բարելավելու են քաղաքացու կյանքը: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի ստեղծենք նոր և ժամանակակից աշխատատեղեր”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը մրցունակ կրթական համակարգ ստեղծելն է, առանց որի զարգացած պետություն կառուցել հնարավոր չի լինի:

“Դա նշանակում է, որ կրթական ոլորտը մեր թիրախային ուղղություններից է: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիների համար, այսինքն, պետությունն իր վրա է վերցնելու 12-ամյա կրթական ծրագրի, ինչպես նաև  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման ֆինանսավորումը”,- ասել է կառավարության ղեկավարը: Նա նշել է, որ բուհերը պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Այդ նպատակով էլ հայաստանյան առնվազն 5 բուհ անցնելու է միջազգային հավաստագրում: Բացի այդ,  “Լույս” հիմնադրամը շարունակելու է աշխարհի լավագույն համալսարններում ուսում ստացող ուսանողների կրթական ծրագրերի ֆինանսավորումը; Նախատեսվում է, որ այդ ուսանողների թիվը ներկայիս 150-ի փոխարեն կհասնի 300-ի:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն առաջարկեց ալավերդցիներին ներկայացնել բնապահպանական խնդիրների լուծման շուրջ առաջարկություններ, որոնց հիման վրա էլ կկազմվի ՀՀԿ բնապահպանական ծրագիրը:

“Մի կողմից մենք պետք է խթանենք արդյունաբերության զարգացումը, իսկ մյուս կողմից էլ չպետք է վնաս հասցնենք քաղաքացիների առողջությանը: Պետք է մեր նախընտրական ծրագրում տանք հավասարակշռված մոտեցում այս հարցին”,- ասաց Տիգրան Սարգսյանը, միաժամանակ, առաջարկելով Թեղուտի արդյունաբերական ծրագրի շուրջ Ալավերդիում կազմակերպել քննարկում` բնապահպանների և ծրագիրի կազմակերպիչների միջև:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած մոտ 50 ալավերդցիների անձամբ է հանձնել է կուսակցական անդամատոմսեր և շնորհավորել նրանց` ՀՀԿ անդամ դառնալու կապակցությամբ: “Համախմբվելով`մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք հաղթահարելու բոլոր խնդիրներն ու մարտահրավերները”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նման հանդիպումների նպատակն է քննարկել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումը, լսել քաղաքացիների ծրագրային առաջարկությունները, որոնք կուսակցության նախընտրական ծրագրի հիմք են հանդիսանալու:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀԿ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ