28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրազդանի հոսանքազրկման մեղավորը

Հրազդանի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը 2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած հոսանքազրկման փաստի վերաբերյալ հայտարարում է, որ մեղավորը ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է.

“Մեր ունեցած հստակ տեղեկատվության համաձայն ընտրական տեղամասում հոսանքազրկման հեղինակը “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ԲԸ-ի “Գեղամա” մասնաճյուղի տնօրեն Վարդան Ջհանգիրյանն է /Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը-խմբ./:

Վարդան Ջհանգիրյանն ընտրության օրն այցելել է Հրազդան քաղաք եւ կազմակերպել այդ սադրանքը, որը հետագայում Հրազդանում իրենց մեկ օրն անցկացրած Ջհանգիրյան եղբայրները վերագրել են այլոց: Հիմք ընդունելով այս չարանենգ հանգամանքը, մեր կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները, ընտրական տեղամասերի էներգոսնուցման վայրերում սահմանվել է խիստ հոսկողություն եւ իրավիճակը լիարժեք վերահսկվում է` հիշյալ անձի կողմից նմանատիպ երեւույթ դարձյալ չկրկնելու նկատառումով”,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր ընտրական տեղամասերի փակումից հետո մոտավորապես 5-ից 7 րոպե ողջ Հրազդանը հոսանքազրկվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ