29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոալիցիան ամրագրեց ընտրական էթիկայի նորմերը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության և “Օրինաց երկիր” կուսակցության ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստ:

Կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը:

Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

 Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ