Սյունիքում էլ` հանրապետականները
Փետրվարի 12-ին Սյունիքի մարզի Խնձորեսկի, Արծվանիկի, Վարդավանքի գյուղական համայնքներում կայացան համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու ընտրություններ: Նախնական տվյալներով` բոլոր համայնքներում վերընտրվել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը:
Խնձորեսկում` Սերյոժա Հայրապետյանը, Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը, Վարդավանքում` Գարեգին Կոստանդյանը: Նշված բոլոր 4 համայնքներում անցկացվել են նաեւ ավագանու ընտրություններ, որի համար առաջադրված բոլոր 26 թեկնածուներն անկուսակցականներ են եղել: