26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ծաղրածու”, “բեղ թողնել-չթողնել”, “մաչո”, թե՞ “առնականության” դեֆիցիտ … քաղաքական բանավեճի “գոհարներից” /վիդեո/

Այսօր “Հայելի” ակումբում բավական բուռն անցավ Կարեն Ավագյան-Ստյոպա Սաֆարյան բանավեճը: Ասուլիսը խաղաղ էր ընթանում մինչեւ այն պահը, երբ խոսք գնաց ԵԺԿ-ին Հայաստանի երեք քաղաքական կուսակցությունների անդամակցության մասին եւ այդ ֆոնին խորհրդարանում այս տարվա առաջին քառօրյային տեղի ունեացած քվեարկություններին, երբ արձանագրվեցին կրկնակի քվեարկության դեպքեր, որի կապակցությամբ “Ժառանգությունը” ԵԺԿ-ին ուղղված իր հայտարարությամբ մտահոգություն էր հայտնել:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԵԺԿ-ին անդամակցութունը “Ժառանգության” համար իր եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների ֆորմալացումից բացի, նաեւ Հայաստանի համար նոր բարեկամներ ձեռք բերելու հնարավորություն է, ինչպես նաեւ բազմաթիվ նոր գաղափարների եւ տեխնոլոգիաների որդեգրման հնարավորություն:

Անդրադառնալով ՀՀԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցության հարցին, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ  “Ժառանգությունը” չպետք է այդ գնահատականը տա, բայց եւ հավելեց, որ ԵԺԿ-ին անդամակցության նույն օրը խորհրդարանում տեղի ունեցան ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը, ինչը արձանագրվեց “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կողմից:

“Ցավալի է, որ ԵԺԿ անդամակցությունը կարծես թե ընդունվում է որպես միջոց էլ ավելի ուժեղացնելու հակաժողովրդավարական վարքագիծը: Այն, ինչ կատարվում է ԱԺ-ում, ուղղակի դուրս է  որեւէ պատկերացումից: Հեղինե Բիշարյանը ելույթ է ունենում եւ Լարիսա Ալավերդյանին հորդորում է` փոխանակ դուք “Ժառանգության” բոլոր անդամների մասնակցությունն ապահովեիք, մեզ դասեր եք տալիս”,-տարակուսեց Ստյոպա Սաֆարյանը եւ հավելեց, որ տեղի ունեցածից ամաչելու փոխարեն ԵԺԿ-ին անդամակցած կուսակցության ներկայացուցիչը նման հայտարարություն է անում:

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ընդդիմախոսին հակադարձեց .”Ժառանգության” վերջին հայտարարությունը երեւի թե ժպիտ առաջացրեց մեր գործընկերների մոտ/նկատի ունի ԵԺԿ-ին ուղղված հայտարարությունը/”:  Ինչ վերաբերվում է կրկնակի քվեարկությունների դեպքերին, Կարեն Ավագյանն ասաց, որ նմանատիպ խնդիր կան նաեւ եվրոպական խորհրդարաններում եւ դա քննարկման այլ թեմա է:

Կարեն Ավագյանի երրորդ հայտարարությունը սրեց բանավեճի մթնոլորտը. “Կարելի է ասել` Րաֆֆի Հովհաննիսյանը կարծեք թե ստանձնում է քաղաքական ծաղրածուի դերը, այս դեպքում: Բացեմ փակագծերը. զուտ իմ դիտարկումներն եմ ասում` բեղ թողել-չթողել, դրոշի կողքը կանգնել-չկանգնել…”: Կարեն Ավագյանը չհասցրեց ավարտել իր թվարկումը:

Հակադարձելով վերջինիս, Ստյոպա Սաֆարյանն ասաց.”Եթե ուզում եք, ես Սերժ Սարգսյանին վիրավորեմ, ես ավելի լուրջ բառաֆոնդ ունեմ: Ծաղրածուն դուք եք, որ ամբողջ քաղաքական դաշտը վեր եք ածել ծաղրուծանակի”:

“Կարծեք թե-ի մասին է խոսքը”,-իրավիճակը փորձեց շտկել Կարեն Ավագյանն ու շարունակեց իր մտքերը. “Բերել տեղավորել այդ ամենը կրկեսի մեջ, կոռեկտ չէ”: Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Կրկեսն այն է, որ Հերմինե Նաղդալյանին ասում են` Դուք ուրիշի փոխարեն եք քվեարկել, ասում է, `ո՞վ, ե՞ս, Արա Բաբլոյանին են հարցնում, ասում է` ինձ բժշկությունից հարց տվեք: Դուք շփոթում եք Ազգային ժողովն ու քաղաքականությունը կլոունադայի հետ եւ շատ սխալ վերագրումներ կատարում”:

Կարեն Ավագյան-Ստյոպա Սաֆարյան բանավեճն աչքի ընկավ ՀՀԿ-ական պատգամավորի եւս մի ուշագրավ հայտարարությամբ. “Ժառանգությունը քաղաքական առնականության խնդիր ունի”,-հայտարարեց նա: Ստյոպա Սաֆարյանն էլ նկատեց.”Դուք մաչո՞ եք”:
http://youtu.be/DsR9QII1Pro

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ