28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր կրթաթոշակ եւ հնարավորություն ուսանողների համար

Շիֆֆիլդի համալսարանը ուսումնասիրություններ կատարող աշխարհի հնագույն համալսարաններից է, եւ պատկանում է աշխարհի լավագույն համալսարանների թվին: Համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

Այն առաջարկում է բակալավրի եւ մագիստրոսի մի շարք ծրագրեր` բիզնեսի ուսումնասիրման, համակարգչային գիտելիքների,  մենեջմենթ, տուրիզմի կառավարում եւ հոգեբանություն մասնագիտություններով` տրամադրելով կրթաթոշակներ հայ աշակերտներին եւ ուսանողներին:

Համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսն այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նպատակ ունեն կրթաթոշակով Հայաստանից Հունաստան տանել 30 լավագույն ուսանողներին: Նա նշեց, որ Հունաստանում ուսման վարձն ավելի ցածր է, քան եվրոպական այլ երկրներում:

‘’Կարող էինք 100 տոկոսանոց կրթաթոշակներ սահմանել, սակայն այդ դեպքում ուսանելու հնարավորություն կունենային մեկ կամ երկու ուսանող, ահա ինչու մենք սահմանեցինք մասնակի կրթաթոշակ` 40 տոկոսանոց, որպեսզի 30 ուսանող կարողանան կրթություն ստանալ Շիֆֆիլդի Սիթի Քոլեջ միջազգային համալսարանում’’,- ասաց Գրեգորի Դիկեոսը:

Նա նշեց, որ ուսման ընդհանուր արժեքն առանց կրթաթոշակի արժե բակալավրի համար` տարեկան 10000 եւ մագիստրատուրայի համար`8000 եվրո: Կրթաթոշակների դեպքում արժեքն իջնում է համապատասխանաբար 6500 եւ 5500 եվրո:

‘’Մեր նպատակն է կրթել հայ երիտասարդներին, ովքեր հետո կվերադառնան Հայաստան եւ կներդնեն իրենց ունակությունները այս գեղեցիկ ազգի համար’’,- եզրափակեց Գրեգորի Դիկեոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ