22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատակազմի Կարենն ու Գագիկ Բեգլարյանն անելու են ՀՀԿ-ի համար. Իրատես de facto

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավոր եւ ընդհանրապես պատգամավորական գործունեություն չի ծավալելու:

Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն եւ եզրակացնում. “Սա չի նշանակում, որ նա համալրելու է “օբիժնիկների” շարքը:

Հակառակը, նա, ինչպես աշխատակազմի Կարեն Կարապետյանը, կանգնած է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի կողքին, եւ ամեն ինչ անելու են ՀՀԿ-ի առաջիկա հաղթանակի համար”,-գրում է թերթը:

Այդ ամենի “արդյունքում” ինչ հեռանկար է սպասում Կարեն Կարապետյանին, հայտնի չէ, սակայն Գագիկ Բեգլարյանի հաշվով ասվում է, որ ընտրություններից հետո նա գործ կունենա: Ոչ վատ (չասենք` ինչ, բայց` ոչ փոխվարչապետ): Իսկ նրա “չադան” համարվող Կենտրոնի համապատասխան ընտրատարածքում պատգամավոր է առաջադրվելու ոչ անհայտ “էմիգրանտ” Խաչիկ Սուքիասյանը:

Ըստ թերթի աղբյուրների` իշխանություններն ամենեւին դեմ չեն, որ նա այնտեղից պատգամավոր դառնա, ու որեւէ օբյեկտիվ-արհեստական-թեկնածուական խոչընդոտ, ըստ ամենայնի, չեն հարուցելու ապագա պատգամավորի համար:

“Խաչիկն էլ “կգա” եւ ուղիղ գծով կմտնի “սովնարկոմ”` ապագա պառլամենտ: Մնաց Վանոն գա”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ