21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կայացած ժողովրդավարական երկրներում այս հարցը չէր քննարկվի. Նաիրա Զոհրաբյան

Կայացած ժողովրդավարական համակարգ ունեցող որեւէ երկրում նման հարց ծագել չէր կարող եւ նման քննարկում չէր ծավալվի:

Այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու նկատեց, որ արդար ու ազատ ընտրությունների անցկացումը միայն ընտրակարգով չպետք է պայմանավորել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի մեծ արդյունավետությամբ են գործում հատկապես մեծամասնական ընտարակարգի պայմաններում: ԲՀԿ-ական պատգամավորը միեւնույն ժամանակ նկատեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը չի կարող երաշխիք լինել ազատ եւ արդար ընտրությունների համար:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ն միացավ լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը ու ասաց, որ ԲՀԿ–ի ծրագրում ներառված է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու դրույթը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ