27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ը ու ‘Ժառանգությունը’ բավականին լավ զրույց են ունեցել

‘’Ժառանգության’’ կենտրոնական գրասենյակում այսօր հանդիպել են ‘’Ժառանգությունն’’ ու ՀՅԴ-ը: ‘’Ժառանգությունից քաղաքական կոնսուլտացիային ներկա է եղել վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ՀՅԴ-ից` պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև Գմ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: ‘’Ներկայացվել են օրակարգային հարցերը կուսակցություններից, իրենք իրենց յոթ կետերը, մենք մեր մոտեցումները’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով` երկու կուսակցությունները բավական  ընդհանրություններ են գտել: ‘’Իրենց 7 կետերը փոքր բացառություններով համընկնում են մեր տեսակետին’’,-նշեց նա` հավելելով, որ  բավականին լավ զրույց ու քննարկում է եղել:

‘’Ժառանգությունն’’ իր հերթին ներկայացրել է որոշ կետեր, որոնք ՀՅԴ-ի առաջարկներում ներառված չեն եղել: Դրանք, Մարտիրոսյանի խոսքով, վերաբերել են Հայաստանի արտաքին խնդիրների հետ կապված Եվրոինտերգրմանն ուղղված աշխատանքներին:

‘’Ժառանգության’’ անդամը մեզ հայտնեց նաև, որ իրենք զրուցել են նախագահական ընտրությունների մասին ևս: ‘’Զրուցել ենք, բայց պրոցեսների առումով և ոչ թե թեկնածուի խնդրի շուրջ’’,-նշեց նա:

Հանդիպման մասին կներկայացվի ‘Ժառանգության’ վարչությունում, որը և կտա իր որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ը 7 կետեր ներառող առաջարկ է ներկայացրել, որոնց քննարկան համար հանդիպում է քաղաքական ուժերի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ