04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թամամի փաստաբանը չբացահայտեց մարտավարությունը

Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ վաղը` փետրվարի 16-ին  կսկսվի  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:

Թամամյանի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը Henaran.am-ի հետ զրույցում չբացահայտեց իր մարտավարությունը: “Կգաք դատարան, պարզ կլինի հետագա ընթացքը”,-այսպես պատասխանեց նա մեր այն հարցին, թե ներկայացնելու է միջնորդություն` խափանման միջոցը փոխելու մասին:

Ինչ վերաբերում է Հովհաննես Թամամյանի տրամադրությունը, ապա փաստաբանի խոսքով` ինչպես միշտ, լավ է:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես  Թամամյանի հետ մեղադրվում են Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ