08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զուրաբյանը “մանրից” սովորում է

“Մանրից սովորում ենք խորհրդարանին, կամաց-կամաց սովորում ենք դառնալ պառլամենտական մեծամասնություն”,-այսօր Ազգային ժողովում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, երբ Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով է պայմանավորված, որ ՀԱԿ-ն այս անգամ որոշեց մասնակցել նման ձեւաչափով քննարկման:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական երեք խմբակցությունների դիմումով այսօր 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ էր հրավիրել, որին մասնակցում էին նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Henaran.am-ի դիտարկմանը, թե “մանրից” խորհրդարանին սովորելու հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ Լեւոն Զուրաբյանն իրեն արդեն պատգամավոր է տեսնում, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. ”Ի՞ նչ վատ պատգամավոր կարող եմ լինել, որ“:

Henaran.am-ը փորձել է պարզել, թե այս դեպքում ՀԱԿ համամասնական ցուցակի ո՞ ր հորիզոնականում է իրեն տեսնում Լեւոն Զուրաբյանը:  Վերջինս մեր հարցին այսպես է պատասխանել. “Մենք քաղխորհրդում այդ  հարցը քննարկում ենք, երբ հստակեցում մտցվի, հենց այդ ժամանակ էլ կիմանաք, իսկ ես ինքս իմ վրա ընդհանրապես չեմ նայում, որ ինչ-որ տեղ էլ տեսնեմ”:

Նկատենք, որ թեեւ ցուցակի առաջին երեք տեղերի շուրջ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, համաձայնությունն արդեն կայացվել է /թոփ-տեղերում Զուրաբյանի անունը չի նշվում,-խմբ/, տասնութ քաղաքական ուժերից բաղկացած Կոնգրեսն այդպես էլ չի կարողանում ի մի բերել իր համամասնական ցուցակը:

ՀԱԿ անդամ կուսակցությունները պնդում են, որ այն ձեւավորվի կուսակցական սկզբունքի հիման վրա, ինչը, բնականաբար հարուցում է անկուսակցական կոնգրեսականների դժգոհությունը, որոնք այդ դեպքում կզրկվեն ցուցակ մտնելու հնարավորությունից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ