22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետհամալսարանի ուսանողները Վարդանանց տոնը նշեցին Էջմիածնում /վիդեո/

Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Վարդանանց հերոսամարտին նվիրված հանդիսություն:

Հանդիսությունը կազմակերպվել էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների  համատեղ ուժերով:

Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը  շնորհավորելով բոլորին տոնի առիթ, խոսեց  հայ ժողովրդի կյանքում տոնի նշանակության մասին, նշեց, որ այն խորհրդանիշն է մեր ժողովրդի պայքարի ու կյանքի հանդեպ սիրո, ինչպես նաեւ ապրելու ու արարելու ցանկության:

Վարդանանց նահատակները պահի փրկության համար չեն նահատակվել, նահատակվել են իրենց մշակույթի, իրենց հայրենիքի եւ վերջապես իրենց կրոնի համար”,- հպարտությամբ շեշտեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Վարդանանց տոնը պատկանում է շարժական տոների շարքին, եւ այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերին: “Տոնի խորհուրդը քաջության խորհուրդն է, շատ հաճախ քաջությունը կապվում է արտաքին իրականության հետ , բազկի ուժի, արտաքին տեսքի, ունեցվածքի հետ, բայց այդպես չէ, քաջությունը ներքին իրականություն է, երբ մարդը գիտի ճշմարտությունը եւ հանուն ճշմարտության պատրաստ է ամեն ինչի: Վարդանանց տոնը հոգեւոր քաջության խորհուրդն ունի”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վարազդատ սարկավագ Քոչարյանը:

Էջմիածնի միաբանի հավաստմամբ հոգեւորականները ամեն ինչ անում են տոնը ավելի մասսայականացնելու, ավելի ժողովրդականացնելու համար, եւ այս նպատակն է հետապնդում նաեւ այն, որ ամեն տարի Երեւանում Ս. Զորավոր եկեղեցուց հոգեւորականների եւ զինվորականների մասնակցությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ մեծ թափոր է շարժվում դեպի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, այս կերպ փորձելով մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելով Վարդանանց զորավարների տոնի վրա:

Հանդիսության ժամանակ հոգեւոր եւ հայրենասիրական երգերով հանդես եկան Գեւորգյան ճեմարանի եւ Երեւանի Պետական համալսարանի երգչախմբերը: Առանձին ուսանողներ արտասանեցին նաեւ Սբ. Վարդանանց նվիրված բանաստեղծություններ:

Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումն իր հայրական պատգամով ու օրհնությամբ ամփոփեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սբ Վարդանանց հետ յուրաքանչյուր հայորդի, առանց երկմտանքի, հանձն է առնում աննկուն մնալ վասն հավատքի եւ վասն հայրենյաց նահատակների առջեւ”,- Վարդանանց զորավարների եւ 1036 վկաների հիշատակության օրվան նվիրված միջոցառմանն իր խոսքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետը:
http://youtu.be/IcUzRtnBKfI

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ