09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պետբյուջեի հաշվին կբուժվի չորս պաշտոնյա. Հայկական ժամանակ

2013 թվականի պետական բյուջեի նախագծում առանձին տող կա, որով 15 միլիոն դրամ է նախատեսվում ՀՀ չորս բարձրաստիճան անձանց մատուցվող բուժծառայությունների համար։ Երեկ խորհրդարանում՝ գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ չորս անձինք, եւ ինչ ծառայությունների մասին է խոսքը։

“Երկրի ղեկավարների համար կանխարգելիչ նպատակով են օգտագործվելու։ Դա է, ավելին բացատրելու խնդիր չունեմ։ Անվտանգության հետ է կապված”,– պատասխանել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ որեւէ մեկի անունը չնշելով։ Ի դեպ, մինչ այժմ մամուլում գրվել է, մասնավորապես, Սերժ Աարգսյանի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) առողջական խնդիրների մասին։  Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ