15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն չի լացում Օսկանյանի համար /վիդեո/

“Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին ոչ պլյուս է , ոչ մինուս է, այդ մարդու ընտրությունն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը, նշելով, թե ՀՀԿ-ի հետ այն որեւէ կապ չունի եւ չի կարող թուլացնել ՀՀԿ-ն, ինչպես եւ չի կարող թուլացնել կամ ամրացնեկլ ԲՀԿ-ն:

“Որ ասեմ, մենք լացում ենք` չէ, չենք լացում էդ պատճառով, հիմա էդ ինչ մի ողբերգություն է կամ տոնակատարություն”,-հայտարարեց Մանվել Բադեյանը:

Մանվել Բադեյանը ծիծաղելի համարեց ՀՀԿ-ից հնարավոր հոսքը դեպի ԲՀԿ եւ նկատեց, որ եթե անգամ նման մեկ-երկու դեպք լինի, ի դեպ, նաեւ ԲՀԿ-ից այլ կուսակցություններ գնալու,  դրա մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԼՂՀ նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանն էլ կարծիք հայտնեց, որ Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին մարտավարական քայլ է եւ զուտ խորը գաղափարական միասնության մասին խոսք լինել չի կարող, հակառակ պարագայում, եթե այդպես լիներ, Վարդան Օսկանյանը ԲՀԿ կմտներ մարտի մեկից հետո:

“Սա ընտրություններին ընդառաջ քայլ է, մարդն ուզում է ակտիվ դերակատարություն ունենալ”,-նկատեց Արման Մելիքյանը եւ հավելեց, որ այս տեսանկյունից քայլն  արդարացված է: Նա  նշեց, որ սա եզակի դեպք չէ, նույնը տեղի ունեցավ ՀԱԿ-ում, երբ ՀԱԿ-ից մի խումբ ակտիվ գործիչներ դուրս եկան եւ անդամագրվեցին նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի հիմնած “Ազատ դեմոկրատների” շարքերը:

Ըստ նրա, եթե Օսկանյանի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է , այստեղ հարցերն ավելի շատ են: Արման Մելիքյանը հույս հայտնեց, որ հասարակությունն այդ հարցերի պատասխանները կստանա:

Մելիքյանը նկատեց, որ քաղաքական դաշտը գնում է տրոհման ճանապարհով եւ միասնական ընդդիմադիր դաշտ չի կարող ձեւավորվել: “Ընտրությունները կանցկացվեն ավանդական ճանապարհով, միակ դրական բանը կարող է լինել, որ իշխանությունը փոխպայմանավորվածության  գա հավակնորդ քաղաքական ուժերի հետ”,-ինչը ըստ բանախոսի` հաարակությանը ոչինչ չի տա:

“Իշխանական բուրգում ընդամենը գործարք կկայանա, խորհրդարանը կլինի “ամուլ” եւ այն ուժերը, որոնք հավակնում են լինել ընդդիմադիր, կլինեն այսօրվա “Ժառանգության” վիճակում:

Ընդդիմախոսի վերջին դիտարկմանը ՀՀԿ-ան պատգամավորն արձագանքեց`նշելով, թե տպավորություն է, թե ընտրություններն ինքնուրույն գործընթաց են: Նրա խոսքով, որոշիչ ուժը հասարակությունն ու ժողովուրդն է լինելու:

“Էս ինտրիգային մոտեցումը հասարակական-քաղաքական կյանքին եւ ժողովրդին բանի տեղ չդնելը, իբրեւ թե ամեն ինչ որոշում է քաղաքական էլիտան, ոչ միայն ծիծաղելի է, այլեւ վիրավորական “,-հայտարարեց հանրապետական Մանվել Բադեյանը.

”Լավ, Արարատ Զուրաբյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ-ինչ պատճառներով բաժանվեց, հանրությունը չիմացավ: Է, կարող ա հանրությունը թքած ունի դրա վրա, ինչ անենք չիմացավ, ուզենային ասել, կասեին: Գիտեք, թե հանրությունը գիշերը  քնում է ու մտածում` յարաբ ինչի՞  Զուրաբյանը Լեւոնից հեռացավ կամ Վարդան Օսկանյանը ինչի՞  անդամագրվեց ԲՀԿ-ին”:
http://youtu.be/mtToFbmY8kY

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ