15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Օգնեք ինձ ապրել…”.18-ամյա Արփինեի բաց նամակը

Օրերս սոցկայքերում հայտնվել է մի բաց նամակ, որը  գրել է աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա ունեցող 18-ամյա Արփինե Հարությունյանը, հայցելով բարի մարդկանց օգնությունը.

“Հարգելի՛ բարեկամ, մեր օրերում դժվար է գտնել գթասիրտ մարդկանց, ովքեր սրտացավ են ուրիշների նկատմամբ, ովքեր կիսում են ուրիշի հոգսը. առանց այն էլ հոգսերով լի է այս աշխարհը: Ես 18 տարեկան եմ եւ ունեմ այնպիսի առողջական խնդիրներ, որոնք չէի ցանկանա, որ որեւէ մեկն ունենար այս կյանքում: 2011թ. մայիսի 12-ից սկսեցի սուր ցավեր զգալ:

Այնուհետեւ ծնողներս ինձ տեղափոխեցին Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն, որտեղ էլ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա է:

Ես հոգեկան ծանր կացության մեջ ընկա: Հիվանդությունը կանխելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր ամեն 21 օրը մեկ: Դեղամիջոց ընդունելու համար ինձ հարկավոր է 400.000 ՀՀ դրամ: Ես արդեն քիմիոթերապիայի 4 կուրս ընդունել եմ, սակայն սա ամենը չէ, սա կազմում է բուժման ընդամենը մի մասը եւ հարկավոր է շտապ իրականացնել վիրահատություն:

Վիրահատության եւ հետագա դեղամիջոցների համար անհրաժեշտ գումարը չենք կարողանում հայթայթել: Գիտակցելով այդ ամենը՝ խնդրանքով դիմում եմ բոլոր բարի մարդկանց: Օգնե՛ք, ինձ ապրել, օգնե՛ք որքանով կարող եք: Սիրելի՛ ընթերցող, իմ կյանքը կախված է յուրաքանչյուր անհատի գթասրտությունից: Խնդրում եմ, ո՜վ բարի մարդիկ, օգնե՛ք ինձ…”:

Ովքեր կցանկանան օգնել Արփինե Հարությունյանին, խնդրում ենք գումարները փոխանցել հետեւյալ հաշվեհամարին.

Յունիբանկ, Կինոնաիրի մասնաճյուղ

24139001528700 / AMD հաշիվ

ՀՀ Երեւան Մեսրոպ Մաշտոցի պող. 50

Արփինե Հարությունյանի եղբայր

Նարեկ Հարությունյան ՀԱՇՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ