29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան”. Ալիկ Սարգսյանը մեկնաբանում է Մարգար Օհանյանի հայտարարությունը

“Ես սարքելուց շատ հեռու եմ, կյանքում  ոչ մեկի գլխին չեմ սարքել, ուր մնաց` իրա, էդքան բան կարամ ասեմ: Սարքելը ինձ հատուկ չէ, հարիր չէ ոչ մի նորմալ մարդու: Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան”,-Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով քիչ առաջ դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի արած հայտարարությունը, ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դատարանում Մարգար Օհանյանը հայտարարել էր, որ  իր նկատմամբ բենզինի յուրացման գործը շինծու է եւ նշել, որ ինքը վերջին ամիսներին լարված հարաբերություններ ուներ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ , ինչի պատճառով էլ ենթադրում է, որ այս գործը ”սարքվել” է նրա կողմից` իրեն ենթակա ծառայությունների միջոցով:

Henaran.am-ի հարցին, թե եղե՞լ են արդյոք խնդիրներ Ալիկ Սարգսյանի եւ Մարգար Օհանյանի միջեւ, Ալիկ Սարգսյանը պատասխանեց.”Ամբողջ համակարգը գիտի, որ մենք շատ մոտ ենք եղել, գոնե մինչեւ էս դեպքերը”: Մեր մյուս հարցին, թե անսպասելի՞ է համարում Մարգար Օհանյանի կողմից արված նման հայտարարությունը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց.”Այո, ես զարմանալի եմ համարում”:

Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է պետությանը մեծ չափերի վնաս հասցնելու մեջ եւ դատարանում չի ընդունել առաջադրված մեղադրանքները:

Հավելենք, որ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ