28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարգար Օհանյանի գլխին ‘սարքել’ է Ալիկ Սարգսյա՞նը/վիդեո/

Դատարանում իր ցուցմունքներում Մարգար Օհանյանը հայտարարեց, որ իր նկատմամբ բենզինի յուրացման գործը շինծու է եւ պատասխանելով դատարանի հարցերին, նշեց, որ ինքը վերջին ամիսներին լարված հարաբերություններ ուներ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ , ինչի պատճառով էլ ենթադրում է, որ այս գործը ‘սարքվել’ է նրա կողմից իրեն ենթակա ծառայությունների միջոցով, իսկ լարվածությունը առաջացել է կադրային նշանակումների եւ կազմակերպչական որոշ հարցերի պատճառով:

Այս ամենը հանգեցրեց նրան, որ 6-րդ  վարչությունը հանցագործություն հայտնաբերեց եւ ստուգեց ճանապարհային ոստիկանությունը, այդ դեպքում, որ նոր էր Վերահսկիչ պալատը ստուգել: “Սկսեցին  իմ հանդեպ ճնշումներ գործադրել, ասել են՝ թող գա ընկնի ոտներս։ Բայց ես հայրենիքին նվիրված տղա եմ, ոչ մեկի ոտի տակն ընկնողը չեմ։ Սա ի՛մ երկիրն է. եթե ես հանկարծ մեղավոր էլ լինեի, ապա ես օրենքի առաջ կգնայի, ոչ թե երկրի: Ընենց եկան դիմակավորներով ինձ տարան, ոնց որ ես փախնելու էի։ Չէ՛, ես չե՛մ փախնի, էս ի՛մ երկիրն է, ես այստեղ հոր գերեզման ունեմ, թող իրենք ինձանից փախնեն”,-ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
http://youtu.be/1dOR7pxow8A

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ