28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստան է ներկրվել բարձրորակ պարարտանյութ

Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի ‘Կարմիր բլուր’ կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։ Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյութի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից:

Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը կբավարարի հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը:
Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն:

Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է այսօր՝ ըստ մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի` համայնքներ տեղափոխման բոլոր ծախսերը հոգալու է պետությունը:
Սկսվել է նաեւ գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը: Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ