Գյումրվա Վարդանիկը կառնավալում. Ժողովուրդ
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կառնավալին մասնակցում է նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորած 9 հոգանոց պատվիրակությունը:
Նրանք Բրազիլիա են մեկնել փետրվարի 16-ին` Սան-Պաուլո նահանգի, Գյումրու եղբայր Օզասկոի քաղաքապետի հրավերով`ամենամյա հայտնի կառնավալի ավարտից հետո քաղաքի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար: “Դե Վարդանիկն էլ որոշել է մի երկու օր շուտ մեկնել` ձեռքի հետ նաեւ կառնավալը տեսնելու համար:
Նա Հայաստան կվերադառնա փետրվարի 28-ին”,-գրում է “Ժողովուրդը”