20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՊՆ-ն հաստատեց` զինվոր է մահացել

Henaran.am –ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության  ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց մամուլում հրապարկված այն լուրը, որ թոքաբորբից զինծառայող է մահացել:

Ըստ Մ. Սարգսյանի, փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային , 19-ամյա Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը:

Նարեկը փետրվարի 16-ին տեղափոխվել էր զինվորական հոստպիտալ` “երկկողմանի օջախային թոքաբորբ, էքսուդատիվ պլեւրիտ” եւ անբավարար  շնչառություն ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 4-րդ  կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նարեկը բանակ էր զորակոչվել Վայքի զինկոմիսարիատից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ