ՃՈ պետի անհավանական արկածները /վիդեո/
Սյունիքի մարզկենտրոնում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել է ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետը:
Նա իր ծառայողական ավտոմեքենայով մտել է Կապանի քաղաքապետարանի բակ, հասել մինչեւ մուտքի աստիճանները: Նման բան չէր եղել մինչեւ օրս, եւ նույնիսկ քաղաքապետերը այդպես չեն ինքնադրսեւորվել:
Միջադեպի մասին պատմող լուսանկարը տեղադրվել է Youtube-ում: Henaran.am-ի տեղեկություններով Անդրանիկ Շավոյանը նոր է նշանակվել ՃՈ Կապանի բաժնի պետ, եւ որոշել է խստացնել ծառայությունն ու հսկողությունը:
Սա դուր չի եկել կապանցիներին, որոնք իրենց բողոքը արտահայտել են այսկերպ` լուսանկարը զետեղելով Համացանցում: Մինչեւ Կապանի ոստիկանության բաժնի պետ նշանակվելը, Շավոյանը ՃՈ Արտաշատի պատասխանատուն էր:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նշանակված է ծառայողական քննություն եւ իսկությունը կպարզվի միայն դրա ավարտից հետո:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eclrH2U2hx8