28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքի կանաչապատման հայեցակարգը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ` մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում եւ մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման եւ կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ:

‘Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երեւանի քաղաքապետի որդեգրած սկզբունք է եւ ընդգրկելու է բոլոր վարչական շրջանները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Երեւանը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի’ -նշել է բնապահպանության վաեւչության պետը:

Նախատեսված աշխատանքների շրջանակում Երեւան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների եւ այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձեւավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով եւ թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաեւ այգիներն ու պուրակները:  ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող եւ կարմիր ավազ:

‘Մենք շարունակելու ենք մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի’,-նշել է Ավետ Մարտիրոսյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման եւ կանաչապտման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաներ:

Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաեւ, ‘Շողակաթ’ հեռուստաընկերության հարակից պուրակի եւ Մարգարյանի անվան ‘Մոր եւ մանկան առողջության պահպանման’ ԳՀԿ-ի հարակից տարածքի անբարեկարգ եւ բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաեւ կանաչ գոտու պահպանման եւ ընդլայման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիր` նախագծային փաստաթղթերով եւ մանրակերտային լուսանկարներով:

Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում  նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաեւ կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաեւ տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաեւ գիշերային լուսավորության ապահովում:  Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրանացնեն ոչ միայն  համապատասխան ծառայությունները, այլեւ կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները: Ընդգծենք, որ այս օրերին ժամանակավոր, թեթեւ կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին`տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որեւէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը:

Նշվել է նաեւ, որ նմանատիպ նախագծերով կիրականացվի Եռաբլրի  եւ Փարոս անտառպուրակի բարեկրգման եւ կանաչապատման աշխատանքներ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ