25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը մեծամասնականով է առաջադրվելու

Henaran.am-ի տեղեկություններով, “ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակները պատրաստ կլինեն մինչեւ մարտի 3-ը:

Կուսակցությունում այս օրերին քննարկում են “Ազատ դեմոկրատների” հետ կոալիցիա կազմելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցամամբ, հնարավոր է, որ “Ժառանգության” համամասնական ցուցակում Զարուհի Փոստանջյանը չլինի:

Կուսակցությունը հաշվի առնելով Փոստանջյանի ազգանվեր  ակտիվ աշխատանքը` որոշվել է նրան մեծամասնական ընտրակարգով առաջադրել: Թե որ ընտրատարածքում` առայժմ քննարկման փուլում է:

Զարուհի Փոստանջյանը, սակայն Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը դեռ չի քննարկել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին, եւ ոչինչ պարզ չէ:

“Կլինի համագումարը, եւ ամեն ինչ կպարզվի այդ օրը”,-ասաց տիկին Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ