29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քամի բարձրացրած գործարար Սիլվային հանրապետական Գրիգորիչը ոչ տեսել է, ոչ լսել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանելով լրագրողների հարցերին,  թե իսկապե՞ս ՕԵԿ-ը կարող է իր իսկ ուժերով հաղթահարել 5 տոկոսանոց շեմը`ասաց. “Ինչի՞, մտածում եք, որ ՀՀԿ-ն այնքան բարեսիրտ մոտեցումներ ունի, որ իր ձայներն էլ բռերով մեկ այստեղ տա, մեկ այնտե՞ղ: Ամեն կուսակցություն իր համար է ձայն հավաքում”:

Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր գործարար Սիլվա Համբարձումյանի` ՀՀԿ-ին հնարավոր անդամագրման հարցը, ինչից  Գալուստ Գրիգորիչը զարմացավ.  “Ո՞վա Սիլվա Համբարձումյանը: Բոլորն ուզում են մեր շարքերը մտնել, մենք էլ չենք ցանկանում: Ըսկի չեմ էլ ճանաչում, ում մասին է խոսքը”:

Երբ նրան հիշեցրեցին Սյունիքի մարզպետի եւ գործարար կնոջ հետ կապված կոնֆլիկտը, ՀՀԿ փոխնախագահը ասաց. “Այ, տեսնում եք, մարդը կարող է մեծ քամիներ բարձրացնել եւ ակնհայտ լինել, բայց ես մոռացության տամ, որի համար ներողություն եմ խնդրում: Ի՞նչ Սիլվա Համբարձումյան… ոչ տեսել եմ, ոչ լսել եմ , ոչ էլ բարեւել եմ, ի՞նչ իմանամ”:

Իսկ ՀՀԿ-ին անդամակցելու համար պատգամավոր  Հակոբ Հակոբյանի ներկայացրած դիմումը դեռ չի քննարկվել, եւ պարզ չէ երբ է քննարկվելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ