06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ փոխնախագահն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Այսօր` փետրվարի 23 ին, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը:

Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր գնահատեց Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` մարտիսկզբներին Թբիլիսիում անցկացնել երկու երկրների խորհրդարաններիփոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Միխայիլ Մաչավարիանիի հերթականհանդիպումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ