29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ի թոփ հնգյակը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ում արդեն որոշել են համամասնական ցուցակի թեժ հնգյակին: Բնականաբար, ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երկրորդ հորիզոնականում  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, իսկ 3-րդ  հորիզոնականում “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Չորրորդ տեղում “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն է:

Հինգերորդ տեղի համար թեկնածուները շատ են` ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան, “Հայաստան” հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյան, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Արամ Սարգսյանն ու Արամ Մանուկյանը չպատասխանեցին մեր հեռախոսանգերին: Նրանք միանգամից անջատում էին: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ քննարկման փուլում է, թե ինչ ձեւաչափով կմասնակցեն` “ամեն  ինչ պարզ կլինի վաղը”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ