14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեմ ենք գրքերի թանկացմանը

Համաձայն 2011թ. դեկտեմբերին ընդունված “Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքի` գրքի գնի մեջ մտցվում է ավելացած արժեքի հարկ, ինչի արդյունքում գրքերի գները կտրուկ աճելու են:

Բազմաթիվ գրքերի համար այդ ավելացումը ոչ ավել, ոչ պակաս, կրկնակի է:

“Ֆեյսբուք” սոցիալական կայքում մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից ստեղծվել է “Դեմ ենք գրքերի թանկացմանը” անվանումով խումբը, որտեղ մասնակիցները փորձում են տարբեր ուղիներ մտածել՝ գրքի թանկացումը կանխելու համար:

Օգտատեր Մարիամը գրում է. “Ես կարծում եմ նախ պետք է այնպես անել , որ “մեր ձայնը լսեն”, այսինքն` ուշադրություն : Դրա համար թող բոլոր բլոգերները սկսեն գրել: Դե լուրերին հետևելը չեմ ասում դա պարտադիր, ու մեկ էլ որքան շատ լինեն պայքարողները այնքան արդյունքը դրական կլինի …”:

Վահանն էլ հետևյալ առաջարկն է անում՝ ” Առաջարկում եմ նման մի փաստաթուղթ կազմել և էլի բոլոր կուսակցություններին տանել, հիմա իսկական ժամանակն ա, նախընտրական սեզոն ա, բոլորը թափով կարձագանքեն: Ասեմ, որ մեր էս փաստաթուղթը արդեն երկու կուսակցությունների հետ քննարկել ենք` Ժառանգության և Հանրապետականի, մյուսների հետ էլ կհանդպիենք էկող շաբաթ”:

“ժողովուրդ, առաջարկում եմ պոստեռներ պատրաստել գրքի տեսքով, որ հնարավոր լինի հագուստի պես հագնել ու ներքեւի մասում գրել, թե որտեղից կարելի է ներբեռնել այս գիրքը եւ ոչ թե գնել…Գնել էլ հնարավոր չի… Ու էդպես երթ կազմակերպել”,- առաջարկում է Անուշը: Նա նաև մեկ այլ առաջարկ ունի. ” Մի ուրիշ լավ տարբերակ էլ կա. հավաքում ենք հին գրքեր ու շատ ցածր գներով սկսում ենք փողոցում վաճառել. հենց գրախանութների դիմաց , “չնայած ոնց որ թե ավելի շատ սրճարանների դիմաց ենք վաճառելու…Գրախանութ չմնաց”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ