Լոս Անջելեսում կայացել է “Օսկարի” 84-րդ մրցանակաբաշխությունը /ֆոտո//վիդեո/
Լոս Անջելեսի “Kodak” թատրոնում կայացել է “Օսկար“-ի 84-րդ մրցանակաբաշխությունը:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել “Արտիստ” ֆրանսիական ֆիմը` նկարահանված 20-րդ դարասկզբի համր կինոյի ոճով: Ֆիլմի ռեժիսոր Միշել Խազանավիչուսը տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել: Ֆրանսիացի ռեժիսորին առաջինը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Twitter-ի իր էջում: Նախագահի շնորհավորանքին է արժանացել նաեւ դերասան Ժան Դյուժարդեն, որը “տղամարդու լավագույն դեր” անվանակարգում է հաղթող ճանաչվել` կրկին “Արտիստ” ֆիլմում իր դերակատարման համար: Ֆիլմը դարձել է մրցանակբաշխության գլխավոր իրադարձությունը` արժանանալով 5 “Օսկարի“:
“Լավագույն դերասանուհի” անվանակարգում առաջատարն է Մերիլ Սթրիփը` “Երկաթե տիկին” ֆիլմում Մարգարեթ Թետչերին մարմնավորելու համար:
“Լավագույն արտասահմանյան ֆիլմը” իրանական “Նադերի եւ Սիմինի բաժանումը” ֆիլմն է:
5 արձանիկի է արժանացել Մարտին Սկորսեզեի “Ժամանակի պահապանը” ֆիլմը:
Իր 4-րդ “Օսկարին” է արժանացել Վուդի Ալենը` “Կեսգիշերը Փարիզում” ֆիլմի յուրօրինակ սցենարի համար:
http://youtu.be/Vo_52I5JT5Q