05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր երկիրը Քադաֆիի երկիրը չէ. Հրայր Թովմասյանն էլ կառավարության անդամ է

Այսօր “Արտակարգ իրավական ռեժիմի մասին” օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Սահմանադրության 8.2 հոդվածի երկրորդ մասը, որով սահմանվում է, որ բանակը պետք է չեզոքություն պահպանի եւ զերծ մնա քաղաքական գործընթացներում ներգրավվելուց, հակասում է նախագծի  9-րդ հոդվածի 5-րդ կետին:

“Բանակն այլեւս չեզոք չի մնում, ներքաշում եք քաղաքական գործընթացների մեջ”,-հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորն ու հավելեց. ”Քադաֆին էլ էր այդպես անում եւ տեսանք ,թե ինչ եղավ:  Վահան Հովհաննիսյանն արդարադատության նախարարին հարցրեց, թե ինչո՞ւ չեն ուժեղացվում ներքին զորքերն ու անվտանգության ուժերը, համապատասխան դասընթացներ անցնում:

“Մեծացրեք թվաքանակը, դրան ոչ ոք դեմ չի լինի, բայց մի դրեք անունը բանակ: Դա չպիտի լինի բանակը: Սա ենք մենք պահանջում: Իսկ ինչի՞ չեք անում,  որովհետեւ ժամանակ չունեք , հավանաբար դուք հասկացել եք, որ կարող ա պատահի էլի ինչ-որ բան պատահի”,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Հրայր  Թովմասյանը արձագանքեց պատգամավորի դիտարկմանն ու նշեց, որ նախ, մեր երկիրը Քադաֆիի երկիրը չէ: Նախարարն ասաց նաեւ, որ երբ հարցադրումներն արվում են “մենք գիտենք, թե դուք ինչ եք ուզում” սկզբունքով, այդ դեպքում հարց տալն անիմաստ է:

“Եթե  չեք հավատում, երբ ասում եմ, թե այս օրենքի նպատակն ինչ է,  երբ Դուք արդեն իսկ համոզված եք, ես դժվար թե կարողանամ  համոզել կամ փոխել: Երբ Դուք չեք հավատում իմ ազնվությանը, թույլ տվեք ես էլ Ձեր ազնվությանը չհավատամ Ձեր հարցադրումները կատարելիս”,- Վահան Հովհաննիսյանին դիմեց Հրայր Թովմասյանն ու անցավ բուն հարցի պատասխանին:

Վահան Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, թե նկատի ուներ ոչ թե նախարարի անձը, այլ` կառավարությանը: Հրայր Թովմասյանն էլ հիշեցրեց, որ ինքը կառավարության անդամ է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ