08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը չի բացառում

“Ես ունեմ բավականին մեծ փորձ եւ չի բացառվում , որ ես ղեկավարեմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀՀԿ շտաբի ղեկավարի մասին հարցին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա միաժամանակ նշեց, որ այդ հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել:

Հարցին, թե ՀՀԿ-ում շտաբի պետի ղեկավարի համար Հովիկ Աբրահամյանին այլընտրանք կա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. “Այլընտրանք միշտ էլ կա, բոլորին կա, ոչ միայն շտաբի պետին: Ես չեմ  բացառում, որ կարող են լինել մարդիկ, որ ավելի լավ կղեկավարեն շտաբը կամ ավելի վատ, դրա համար կուսակցությունը կորոշի: Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ես ունեմ մեծ փորձ եւ ոչ մի անգամ իմ ղեկավարած շտաբը չի ձախողել իր աշխատանքները, դա ոչ միայն շտաբի ղեկավարից, այլ ողջ շտաբի աշխատանքից է կախված”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ