15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենսդրական փոփոխությունները չեն կարող հանգեցնել գրքերի թանկացմանը

Ս. թ փետրվարի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարները հանդիպեցին հրատարակիչների եւ գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրեց գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը:

Մասնավորապես հստակ նշվեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի կատարվել հրատարակչական ոլորտին կամ գրքերի առք ու վաճառքի ոլորտին վերաբերող որեւէ փոփոխություն, որը կարող էր հանգեցնել հրատարակչական գործունեությամբ կամ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը, հետեւաբար նաեւ գրքերի վաճառքի գների բարձրացմանը:

2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ` մասնավորապես ‘ԱԱՀ-ի մասին’ ՀՀ օրենքում, կատարվել են ընդհանուր նշանակության օրենսդրական փոփոխություններ` կապված միջնորդական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումների հետ: Սակայն նշյալ փոփոխությունների արդյունքում ‘ԱԱՀ-ի մասին’ ՀՀ օրենքով ամրագրված դրույթների ճիշտ կիրառության պարագայում ինչպես հրատարակչական գործունեությամբ, այնպես էլ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստիպված չեն լինի վճարել որեւէ լրացուցիչ հարկ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ