29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմավիրում ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ կառաջադրվի ՄԱՊ-ի Ալիկը. ՀՀԿ-ն որոշել է լարվածությունը կանխել

Henaran.am-ի  հավաստի տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքում `Արմավիրում,  գործող պատգամավոր ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ ՀՀԿ-ից կառաջադրվի ոչ թե Նահապետ Գեւորգյանը, այլ ՄԱՊ-ի Ալիկը`Ալեքսան Պետրոսյանը:

Նահապետ Գեւորգյանը, ով մինչ այժմ համարվում էր այս ընտրատարածքում  ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կընգրկվի համամասնական ցուցակում:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս կոմբինացիան նախատեսել են կրքերի թեժացումից խուսափելու համար` նկատի ունենալով Ռուստամ Գասպարյանի եւ Նահապետ Գեւորգյանի հարաբերությունները, որոնք, եթե չասենք թշնամական են, ապա մեղմ ասած` բարիդրացիական չեն: Արմավիրցիների պատմելով, նրանք անհիշելի ժամանակներից իրար դեմ “թուր ու թվանք” են:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին,  Ռուստամ Գասպարյանի` Ջանֆիդա գյուղում գտնվող տան ուղղությամբ կրակոցներ են հնչել: Շրջանառվեց նաեւ այն տարբերակը, որ դա Նավոյի` Նահապետ Գեւորգյանի մարդկանց գործն է, ինչը վերջինս հերքեց:

Հավելենք նաեւ, որ Նահապետ Գեւորգյանն ու Ալեքսան Պետրոսյանը գործող խորհրդարանում են ՀՀԿ համամասնական ցուցակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ