25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանկապիղծ Սերոբը ախթալացիներից մշակույթի տունն է խլել. Հայացք

Լոռու մարզի Ախթալա համայնքի բնակիչներին իրենց հոգսաշատ առօրյայից զատ մտահոգում է նաեւ համայնքի համար կարեւոր մշակութային եւ կրթական կենտրոնների բացակայությունը: “Էլ ի՞նչ համայնք, եթե մի ակումբ էլ չունի”,- ասում են նրանք: Ըստ “Հայացք” օրաթերթի, սոցիալական վատ պայմաններում ապրող ախթալեցիներն ուզում են մի քիչ էլ զվարճանալ հոգսերից գլուխները փոքր-ինչ թոթափելու համար:

“Ախթալա ԼՀԿ” ՓԲԸ-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանն իրենով է արել նաեւ Ախթալայի մշակույթի կենտրոնը: Բնակիչները բողոքում են, որ մանկապիղծն իր սեփականության վրա 12 տարում մի լումա անգամ չի ներդրել եւ իրենց էլ զրկել է այդ մշակույթի կենտրոնից օգտվելու հնարավորությունից: Ախթալայի քաղաքապետի խոսքով` մշակույթի կենտրոնում միջոցառումներ անցկացնելու նպատակով համայնքը բազմիցս գրությամբ դիմել է գործարանին, բայց գրություններին այդպես էլ չեն արձագանքել: “Մշակույթի կենտրոնը տանիք չունի. փայտերը վերցնում, տանում են գործարանում որպես հենապատ են օգտագործում: Գրադարանի գրքերն էլ դուրս են շպրտել,- բողոքում են համայնքի բնակիչները` պահանջելով մշակույթի կենտրոնը դարձնել համայնքի սեփականությունը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խելքին մոտ չի համարում մշակույթի կենտրոնը համայնքի սեփականությունը դարձնելու միտքը: “Եթե ակումբը դառնա համայնքի սեփականությունը, ինչպե՞ս ենք այն պահելու: 40 մլն բյուջե ունեցող համայնքը չի կարող մշակույթի կենտրոն պահել: Դրա փոխարեն, եկեք գործարանից պահանջենք, որ պարտավորվի ամեն տարի ներդրում անել մշակույթի կենտրոնի բարեկարգման համար”,- ասում է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ