22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը մեծաքանակ զենք է գնել Իսրայելից. Իրանը բացատրություն է պահանջում

Իրանի իշխանությունները Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովից բացատրություններ են պահանջել` իսրայելա-ադրբեջանական ռազմական արտադրանքի մատակարարման պայմանագրի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է “ИТАР ТАСС”-ը, դեսպանը հավաստիացրել է, որ “ռազմամթերքն իրենց հարկավոր է բացառապես օկուպացված տարածքներն ազատագրելու համար եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ չի օգտագործվելու”:

Իրանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել իր սահմանակից երկրներում իսրայելական ազդեցության ուժեղացմամբ, հատկապես այն բանից հետո, երբ նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Իսրայելի հետ կնքել է հակաօդային միջոցների եւ անօդաչու սարքերի ձեռքբերման  իր պատմության ընթացքում  ամենամեծ արժողությամբ պայմանագիրը:

Սա այս ամսվա ընթացքում 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանի դեսպանին կանչում են Իրանի արտգործնախարարություն: Փետրվարի 12-ին Իրանը պահանջել էր դադարեցնել իսրայելական հատուկ ծառայությունների  հակաիրանական գործունեությունն Ադրբեջանի տարածքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ