Ինքնաբացարկի մասին հայտարարություն թիվ 1 ընտրատարածքից
Երեւանի թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիք լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հայտարարում է ինքնաբացարկի եւ Ժառանգության թեկնածու Ստյոպա Սաֆարյանին սատարելու մասին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Արմենակ Դովլաթյանը գրել է.
“Հարգելի հայրենակիցներ.
Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատրածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ:
Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իմ ինքնաբացարկի մասին: Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին:
ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՔՈՒՐ, ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`