18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Միտինգին ընդառաջ` բնությունն է փակում ճանապարհը

Այսօր առավոտյան դժվարանցանելի  էր Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից մինչեւ Ապարան ընկած ճանապարհատավածը:

Քամի էր ու ցածր տեսանելիություն, ինչի պատճառով մեքենաները կես ճանապարհից հետ էին դառնում, եթե իհարկե կարողանում էին: Նկատենք , որ ճանապարհային ոստիկանության ոչ մի մեքենա այդ հատվածում չկար:

“Վաղը սաղ ճանապարհը լիքը միլիցիա ա լինելու: Միտինգ ա, չէ, գալու են լցվեն, ու չթողնեն հասնենք Երեւան”,-ուղեւորներին ասել է տաքսու վարորդներից մեկը` պարզաբանելով, որ հետ գնալ անիմաստ է:

“Ավելի լավ ա դանդաղ, բայց էսօր տեղ հասնենք, էսօր բնությունն ա փակել, վաղը մարդիկ են փակելու”,-ասել է վարորդը` համոզված լինելով, որ բնության քմահաճույքները ավելի հեշտ կհաղթահարեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ