06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2012 թ-ը պետք է լինի ժողովրդավարության տարի. ՀԱԿ համակարգողը դրա համար նախադրյալներ է տեսնում

Ազատության հրապարակում ընթացող ՀԱԿ հանրահավաքին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պայքարը սկսում է ասյօրվանից եւ տեւելու է մինչեւ մայիսի վեցը:

“Ես ուզում եմ մեկ մանդատ` նախագահի մանդատը: Մենք մեր ներուժը ձեզ հետ միասին օգտագործելու ենք Հայաստանը փրկելու համար”,-իր ելույթում հայտարարեց նա ու ելույթը եզրափակեց այսպես. “Հաղթանակ մեր գործին, մեր ազատ եւ արդար Հայաստանին”:

Արամ Մանուկյանին հաջորդեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ելույթը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մարտի մեկը սիրո, գարնան եւ ուրախության օր էր, բայց չորս տարի առաջ դա փոխվեց: Նրա խոսքով, 2012 թվականը պետք է լինի ժողովրդավարության տարի, դրա համար կան բոլոր նախադրյալները:

Ըստ նրա, առաջին նախադրյալն այն է, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերում ընտրություններին: Հաջորդ գործոնը, ըստ ՀԱԿ համակարգողի, 2007-ի համեմատությամբ այն է, որ այսօր ընդդիմությունը միասնական է:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ